Առաքում և վճարում
Ժամկետներ
Յուրաքանչյուր տորթ պատրաստում ենք պատվերով։ Նվազագույն ժամկետը 24 ժամ է՝ պատվերից մինչև հանձնում։ Հանգստյան և տոն օրերի համար ամրագրեք 3–4 օր առաջ։ Շտապ պատվե՞ր՝ զանգահարեք, կստուգենք։
Վճարում
- Կանխիկ՝ ստանալիս
- Փոխանցում քարտին — Ռեկվիզիտները կուղարկենք հաստատելիս
- Idram
Անհատական դիզայնով տորթերի համար կարող է պահանջվել կանխավճար։
Առաքում Երևանում
| Թաղամաս | Արժեք | Անվճար՝ սկսած |
|---|---|---|
| Կենտրոն | 1500 ֏ | 30 000 ֏ |
| Երևանի այլ վարչական շրջաններ | 2500 ֏ | 40 000 ֏ |
Առաքման ժամեր
- 10:00–13:00
- 13:00–16:00
- 16:00–19:00
- 19:00–21:00
Ինքնաստացում
Երևան — հասցեն կհայտնենք պատվերը հաստատելիս
Պահպանում և տեղափոխում
- Անմիջապես դրեք տորթը սառնարան (+2…+6 °C) և պահեք մինչև 48 ժամ։
- Մատուցելուց 20–30 րոպե առաջ հանեք սառնարանից՝ համն ավելի լավ կբացվի։
- Տեղափոխեք տուփը հարթ մակերեսի վրա, ոչ թե ծնկներին կամ նստատեղին։
- Մուսային տորթերն ու մոչին մի թողեք արևի տակ և տաք մեքենայում։
Հաճախ տրվող հարցեր
Կարո՞ղ եմ պատվիրել տորթ այսօրվա համար։
Սովորաբար՝ ոչ, տորթը պատրաստվում է 24–48 ժամում։ Զանգահարեք, երբեմն լինում են պատրաստի հավաքածուներ։
Առաքու՞մ եք քաղաքից դուրս։
Պայմանավորվածությամբ։ Արժեքը կհաշվարկենք պատվերը հաստատելիս։
Կարո՞ղ եմ փոխել ամսաթիվը։
Այո, եթե մինչև հանձնումը մնացել է 24 ժամից ավելի։ Գրեք կամ զանգահարեք մեզ։
